Հայտնի է, թե iPhone 16 Plus-ը գունային քանի տարբերակով կթողարկվի

11 ապրիլի, 2024  15:51

Apple-ի iPhone 16 Plus-ը կարող է թողարկվել յոթ գույնով: Դրանցից հինգը կկրկնեն iPhone 15 ստանդարտ շարքի գունային տարբերակները, իսկ մյուս երկուսը կլինեն նոր։ Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով Չինաստանից ինսայդերներին։

MacRumors-ի տվյալներով՝ iPhone 16 Plus-ը կթողարկվի կապույտ, վարդագույն, դեղին, կանաչ, սև, սպիտակ և մանուշակագույն տարբերակներով։ Համեմատության համար նշենք, որ iPhone 15 Plus-ը հասանելի է նշված բոլոր գույներով, բացառությամբ վերջին երկուսի:

Արտահոսքի հեղինակը մոդելի անունից բացի այլ ենթատեքստ չի ներկայացրել, ուստի պարզ չէ՝ արդյոք նշված գունային տարբերակները բացառապես կվերաբերեն iPhone 16 Plus-ին, թե հասանելի կլինեն նաև iPhone 16-ի համար: Հաշվի առնելով, որ երկու մոդելներն էլ, ինչպես ակնկալվում է, նույնական կլինեն, բացառությամբ էկրանի չափի, չի բացառվում, որ iPhone 16 Plus-ի բոլոր գույները կիրառվեն նաև բազային iPhone 16-ի դեպքում։

Ինչ վերաբերում է iPhone 16 Pro մոդելներին, ապա համացանցում լուրեր են պտտվում, որ դրանք կարող են թողարկվել տիտանի նոր երանգներով, որոնք կոչվում են «տիեզերական սև» և «վարդագույն»: Տիտանի կապույտը (Blue Titanium), որով ներկայումս հասանելի են iPhone 15 Pro մոդելները, ենթադրաբար կբացառվի iPhone 16 Pro-ի շարքից՝ հօգուտ նոր վարդագույն երանգի: Մինչդեռ տիեզերական սևը (Space Black), որը, ինչպես ասում են, նման է iPhone 14 Pro-ի նույնանուն գույնին, կփոխարինի տիտանի սևին (Black Titanium):

Ակնկալվում է, որ iPhone 16 շարքի սմարթֆոնները կներկայացվեն այս տարվա աշնանը։


 
 
 
 
  • Արխիվ